01 07 2023

Թշնամին բոլոր ուղղություններով հարձակողական բնույթի զինտեխնիկա է կուտակում․ Վան Համբարձումյան



 «Կան օբյեկտիվ տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են նոր էսկալացիայի»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններով  Ադրբեջանը հարձակողական բնույթի զինտեխնիկա է կուտակել։

«Ադրբեջանի ԶՈւ-երի կուտակումներ կան սահմանին ահռելի քանակությամբ, ՀՀ սահմաններից սկսած մինչև ԼՂ սահմաններ․․․ «Փաստացի Սյունիքը սեղմվել է երկու կողմից»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ կուտակումներ կան նաև Տավուշի մարզում։

Ռազմական փորձագետից հետաքրքրվեցինք, թե՝ որքանով է արդարացված Նիկոլ Փաշինյանի ասածն առ այն, ըստ որի՝ պատերազմի ժամանակ իր կինը՝ Աննա Հակոբյանը հրամանատարական բունկեր էր գնացել՝ քաջալերելու զինվորականներին։

« Նախ՝ բացարձակ անթույլատրելի է քաղաքացիական անձի մուտքը հրամանատարական բունկեր, դա կանոնակարգի խախտում է․ երկրորդ՝ զինվորականին քաջալերում են սպառազինություն ձեռքբերելով, անհասկանալի է, թե՝ Աննա Հակոբյանն ինչո՞վ  էր քաջալերելում»,-ասաց ռազմական փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ