27 01 2023

Չեմ պատկերացնում, թե իշխանությունն ի՞նչ երեսով է վաղը շնորհավորելու Բանակի օրը․ Վան Համբարձումյան



«Պատասխանատվություն են կրում բոլորը, եթե մեկ այլ պետությունում նման բան լիներ, դրան  կհետևեր լրջագույն իրադարձություն, տպավորություն  է, թե միայն երկրորդ կորպուսում է այդ իրավիճակը, մյուս կորպուսներում ամեն ինչ լավ է, բայց  նույն իրավիճակը բոլոր տեղերում է»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին, Ազատ գյուղում, զորանոց համարվող կացարանի հրդեհմանն ու դրա հետևանքով 15 զոհերի կորստին։

Ընդունելի՞ է արդյոք ռազմական փորձագետի համար, դեպքի հենց նույն օրը,  Փաշինյանի առաջ քաշած վարկածը , Վան Համբարձումյանն ասաց․ «Վարչապետն այնպես ներկայացրեց, ասես հստակ փաստեր կան․  ուզում եմ հասկանալ՝  վարչապետին որտեղի՞ց այդ վստահությունը,  որ հենց այդպես է եղել, մանրամասն էնպես նկարագրեց, ասես ինքը վկան է եղել․ հարց է առաջանում՝ ո՞նց»,-ասում է ռազմական փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ