31 07 2020

Թուրքիան ուզում է ծայրահեղ վտանգ ստեղծել հայկական պետության սահմանին․ Համբարձումյան



Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը տագնապային դրություն է համարում Նախիջևանում թուրքական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումը՝ ռազմական զորավարժությունների մոտիվացիայով ու սա փորձագետը ամենևին էլ պատըահական չճի համարում այս փուլում, երբ Հայաստանի ու Ռուսասատանի դաշնակցային հարաբեր ություններում ակնհայտորեն սառեցում է նկատվում.

«Զորավարժության անվան տակ Թուրքիան բավականին մեծ ուժեր է կենտրոնացրել Հայաստանի սահմանին և ամենակարևորը՝ օգոստոսի 3-ին Նախիջևան կբերվեն հակաօդային ուժերը, ռազմաօդային ուժերի ողջ սպասարկող անջձնակազմը արդեն տեղում է, սպասում են բազմաֆունկցիոնալ հակաօդային կործանիչներին: Ի դեպ, զորավարժությունները միայն Նախիջևանում չեն նախատեսվում, դրանք ծավալվելու են ողջ սահմանի երկայնքով, ավելին, բոլոր այն «պալիգոնները» որտեղ  պիտի զորավարժություններ անցկացվեն ՝ գտնվում են մեր սահմանն խիստ մոտ ու այստեղ ևս կա միտում: Թուրքիան ուզում է ծայրահեղ վտանգ ստեղծել հայկական պետության սահմանին , և վարժանքներին ներառված են նաև նորագույն զինատեսակներ, որոնք համալրում են նաև ադբեջանական բանակը: Կան զինատեսակներ, որոնք կառավարվում են GPS  համակարգով ու դրանք մեկ ռեակտիվ արկով ավերիչ գործողություն են կատարում 70 կմ շառավղի վրա, իսկ Նախիջևանի ինքնավար հանրապետությունից մինչև Երևան՝ ուղիղ գծով, ասեմ, ընդամենը 42 կմ է: Այսինքն ուղիղ շառավղով հնարավոր է թիրախավորել միանգամից ԱԱԾ-ն, Կառավարությունը ՊՆ –ն և միանգամից պարալիզացնել ողջ երկրի վիճակը»,-ասում է փորձագետը:

Նրա խոսքով՝ սա խիստ վտանգավոր վիճակ է ստեղծում ու մոբիիզացիայի անհրաժեշտություն կա, մենք պետք է պատրաստ լինենք ռազմական լեզվով ազած՝ ոսկե ժամանակին, որպեսզի առանց ժամանակի կորստի անմիջապխս մոբիլիզացնենք մեր ուժերը արագ արձագանքման համար: Մայց ես տեսնում եմ մեր իշխանությունները այս զորավարժություններից առանձնապես անհանգստացած չեն, ավելին, նրանց  տարօրինակ հանգստությունն ինձ հուշում է կամ լրիվ տիրապետում են իրավիճակին, ինչը այդպես չէ, կամ իրավիճակը գնահատելու ունակություն չունեն:

«Մենք պարտավոր ենք զգոնությունը չթուլացնել և այս փուլում, հանուն ազգային անվտանգության հանուն պետական շահի, մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները և միահամուռ կերպով ներգրավվել պրոֆեսիոնալներին մոբիլիզացիոն գործողությունների մեջ, սա մեզ կօգնի այս շրջանում հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը արտաքին քաղաքական հարթակում և սահմանային լարվածության պայմաններում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ