Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլապետության ամենամեծ «բարեփոխումը» ոստիկանապետության հաստատումն է։ Պարեկները մի քանի տարի հետո ՀՀ քաղաքացիների գրպանից սնվող ամենամեծ մահակն են դառնալու հենց քաղաքացիների իսկ գլխին. հիմա դեռ նոր են, հում են, խակ են, լիարժեք լավ չեն պատկերացնում` որը որից հետո ա, հենց սկսեն գիտակցել իրենց տրված լծակների ողջ «գրավչություն»-ն ու էությունը, դեմներն առնել հնարավոր չի լինելու։ Եվ իզուր չէր 2019-ին ոստիկանի կրթական ցենզի իջեցման օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել գլխաքանակ, այլ ոչ թե բարձրագույն կրթությամբ բարձր որակ, դե մի օր ոմն մեկին սեփական կաշին մուրճով կամ կացնով փրկելու կարիք ա լինելու, էլ ո՞վ պիտի պաշտպանի իրեն, եթե ոչ բարձր աշխատավարձ ստացող, բարոյական նորմերը մոռացած կամ գլխում ջնջած` դիկտատորի ոստիկանը։
Այն, ինչ չէին արել ու հավանաբար չէին անի նախկինները, հերթով, շարքով, կարգով անում ու անելու է այս ռեժիմը, ի դեպ, թուրք-ազերական բարձր հովանավորչությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը