15 06 2023

Բազմամիլիարդանոց ծախսեր են միայն մի բանի համար, որ Փաշինյանը մի փողոցից մյուս փողոցն անցնի․ Գեղամ Մանուկյան



 ԱԺ  նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․

«Արդյոք որևէ վերլուծական եղե՞լ է, թե ոստիկանության այդ բազմամիլիարդավոր ծախսերի մեջ որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքում տեղաշարժվելու վրա ծախսվում։ ՆԳ փոխնախարարն ասաց, որ նման ուսումնասիրություն չի եղել․․․Իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են միայն մի բանի համար՝ Նիկոլ Փաշինյանը Երևանի մի փողոցից մյուս փողոցն անցնի, Հայաստանի մի գյուղից մյուս գյուղն անցնի։ Այլևս Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն, որ Սևանի «տռասի՞ վրա, եթե երկու մետրը մեկ կանգնած ոստիկան է, ուրեմն ճանապարհը փակվում է։ Աննախադեպ է այլևս դարձել Հայաստանի բյուջեի փողերով հազարավոր ոստիկաններով մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են։ Բայց հիմա Երևանում ամբողջ փողոցները փակում են՝ մի տեղից մյուս տեղ գնալու համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը  նշեց, որ իրականում դա անվտանգության հարց չի լուծում։ «Վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկաններ իրենց գործը թողած՝ կանգնում են ժամերով, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։ Եվ գիտե՞ք՝ ինչո՞ւ է վախենում, վախը պատճառ է այն գիտակցման, որ թե ինչ աղետի է բերել հասցրել երկիրը։ Վախն է այն գիտակցման, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության զգացում, որը երբեք մեր երկրում չի եղել։ Ատելություն, որովհետև գիտակցում են, որ այսօր, ցավոք սրտի, երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով կարող է Եվրամիության պաշտոնյան հայտարարել, որ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ատելություն է, որովհետև Հայաստանի քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանն ասում է՝ Հայաստանն էդ անտեր միջանցքին համաձայնել է, Իրանը թույլ չի տալիս»,- ասաց  Գեղամ Մանուկյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ