15 06 2023

Ընկած կադաստրի թուղթ եք ման գալիս․ կադաստրի թուղթը ՀՀ օրենքով է գրված․ Գեղամ Մանուկյան



«Պարոն Ջանջուղազյան, մի քիչ բյուջեի թվերից էն կողմ գնանք․  այսօր ՀՀ պետական տոներից մեկն է ՝ պետական խորհրդանիշների օրը, խորհրդանիշներից մեկը զինանշանն է․ պատիվ եմ ունեցել լինել 2006 թվականի  խորհրդարանում հունիսի 15-ին,ինչպես ես, այնպես էլ կան պատգամավորնե, որ   կողմ են քվեարկել։ «ՀՀ զինանշանի մասին» օրենքով  նշվում է՝ հանրապետության  զինանշանի վրա  կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով և պատմական Հայաստանի թագավորութունների  նկարագրումը․  ընկած կադաստրի թուղթ եք ման գալիս, կադաստրի թուղթը ՀՀ օրենքով է ամրագրված»,- վարման իր խոսքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Այնուհետև շարունակելով խոսքը՝  նշեց․ «Այսօր պատմական օր է, 1988 թվականի հունիսի 15-ին Երևանում ուսանողական երկարատև նստացույցերից, բողոքի ցույցերից հետո ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը պատմական որոշում կայացրեց և կողմ արտահայկտվեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատգամավորների՝ ՀՍՍՀ կազմ ընգրկվելու փետրվարի 20-ի դիմումին»։

Դիմելով ամբիոնի մոտ կանգնած Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին Գեղամ Մանուկյանը  հարցրեց, թե իր նման նա էլ այդ օրերին ուսանող է եղել և ի՞նչ զգացմունքներ է ունեցել այն ժամանակ:

Նիստը նախագահող Ալեն Սինոնյանը հիշեցրեց, որ ամբիոնի մոտ Հաշվեքննիչ պալատի նախագահն է:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, հենց էդ է, հաշվեքննություն է»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Հիշում եմ, սովորում էի»։

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 1988 թվականի փետրվարից հետո խորհրդային զորքերը շրջափակել էին Ազատության հրապարակը և մի պահ բողոքի ձայն չկար,  մինչև ԵՊՀ 220 լսարանում մայիսին կայացած ուսանողական հավաքից հետո որոշվեց նստացույց սկսել:

«Մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվեցին Թատերական հրապարակում և սկսվեց համաժողովրդական պայքարի վերազարթոնքը: Այդ նստացույցի մասնակիցներից շատ-շատերը նահատակվեցին Արցախի ազատության համար՝ նահատակվեց Թաթուլը Կրպեյան, Վարդանը Բախշյան, Մովսեսը Գորգիսյան… Նահատակվեցին, որ իրենց պայքարը դադար չունենա՝ հանուն Արցախի ազատության, ինքնորոշման իրավունքի և վստահ, այդ պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ