ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը ներկայացրեց Հայկ Մամիջանյանը, որը նշեց, որ նման մասնագետի պարագայում պետությունը կշահի, բայց իրեն հետաքրքիր չի, թե ՔՊ-ն ոնց կքվեարկի:
Նիստը վարող ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հարց ուղղեց Մամիջանյանին, թե արդյոք նրան հետաքրքրում է ներկայացված թեկնածուի ընտրությունը:
Մամիջանյանը պատասխանեց, որ ՔՊ քվեարկությունը իրեն փոկերի գլխաքանակից ավելի քիչ է հետաքրքրում, որին հետևեց լեզվակռիվ պատգամավորների միջև:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը