«Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել էս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին, ժամեր անց կլինի նաև ՀՀԿ ԳՄ հայտարարությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն արդեն մասնակցել են սահմանազատման կանոնակարգի քննարկմանն ու լեգիտիմացրել այն։
«Ինչի՞ համար է մի փաստաթուղթ, որը ցանկացած իրավաբանական տրամաբանությամբ չպետք է անցներ ներպետական վավերացումների էս փուլերը՝ ՍԴ, ԱԺ, հայտնվել այստեղ։ Պատասխանը շատ պարզ է․ ՔՊ-ն պլանավորել է հերթական հակապետական զիջումներ և որպես ալիբի, որպես հետագայում արդարացումների հիմք, նախապատրաստում է այս փաստաթուղթը։ Սա հետագա զիջումների լեգիտիմացման հիմք է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը