03 06 2023

Իշխանության պատճառով տաբեր երկրներ ՀՀ-ն ներքաշում են այս կամ այն ձևաչափերում. Գեղամ Մանուկյան



Մեկ տարի առաջ այս օրը զանգվածաին բռնությունների օր էր, մեկ տարի առաջվա մեր ահազանգումները և զգուշացումները անտեսվեցին: Այս մասին 2022 թվականի հունիսյան դեպքերից մեկ տարի անց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեկ տարի առաջվա դիմադրությունը պատճառ դարձավ, որ իշխանությունները շատ հաճախ հետքայլ արեցին, հասկացան, որ հասարակությունը ընդդիմանալու է: Այդ օրերին շուրջ 2500 մարդ բերման ենթարկվեց, դա խոսում էր իշխանության վախերի մասին: Հիմա էլ իշխանությունը իրեն այնպիսի դրության մեջ է դրել, որ աշխարհի տարբեր մայրաքաղաքներ փորձում են Հայաստանին այս կամ այն ձևաչափ մտցնել, դրա վառ վկայությունը Էրդողանի երդմնակալությանը Փաշինյանի մեկնելն էր»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ