«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետության օրվա իշխանությունների հերթական անհեթեթ որոշմամբ իրականացվում է մգեցված ապակիների ստուգում ինչպես Երևանում, այնպես էլ՝ այն մարզերում, որտեղ պարեկային ծառայություն կա։
Դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիության բուն ստուգումները կսկսվեն հունիսի 1-ից։
Անհամապատասխանության դեպքում նշանակվելու է տուգանք՝ 25․000 դրամի չափով։
Միանգամայն հասկանալի է, որ շատ վարորդներ որոշմանը և ստուգումներին արձագանքում են մեծ դժգոհությամբ։
❗️Չկա վիճակագրություն, թե վթարների քանի՞ տոկոսի դեպքում է պատճառ հանդիսացել մգեցված ապակիների առկայությունը։
❗️Ինչպե՞ս կարող էին բոլոր վարորդները նման կարճ ժամանակահատվածում հասցնել ստուգել՝ ապակիների մգությունը 30%-ից ավելի՞ է, թե՞ ոչ, եթե ստուգումներն իրականացվում էին շատ քիչ վայրերում՝ այն էլ, հսկայական հերթերի պայմաններում։
❗️Արդյո՞ք բավարար չափով է իրազեկումն իրականացվել։
❌Բացարձակապես չի հիմնավորվում նման որոշումը։
Բացի այդ, մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից՝ օգնելով վարորդին։
Ստացվում է՝ մարդիկ լրացուցիչ ծախսեր պետք է հատկացնեն մգեցված ապակիների թաղանթները հեռացնելու համար։
‼️ Նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «կպնելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը