ԱԺ եկած Սուրեն Պապիկյանին լրագրողները հարցնում էին մայիսի 26-ին ՀՀ տարածքից ադրբեջանցիների կողմից գողացված զինծառայողների մասին, սակայն նա հարցերի չպատասխանեց, այլ թիկնազորի հետ արագ քայլերով հասավ վերելակին և անհետացավ։ Նա միայն կոչ էր անումհետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Պապիկյանը չպատասխանեց նաև հարցին, թե ինչպես է լինում, որ իր «պահած» բանակից զինվորներ են անհետանում։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ավելի միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Ադրբեջանը ավելի ուշ հայտնեց երկու հայ զինծառայողի ձերբակալման մասին։ Նրանք են՝ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը