20 05 2023

Մենք առոչինչ ենք հայտարարելու ստորագրվելիք փաստաթղթերը․ Հրանտ Մարգարյան



 

«Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանին․ սա յուրահատուկ հանրահավաք է, սա քաջերի հանրահավաք է։ Մենք եկել ենք մեր վճռականությունն արտահայտելու։ Եկել ենք ասելու, որ մենք կամք ունենք մեր երկրին տեր կանգնելու համար։ Սա կամքի հանրահավաք է, սովորական հանրահավաք չէ։ Մենք եկել ենք այստեղ մեր վճռականությունը արտահայտելու»,- Կոռնիձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

«Էստեղից երևում է մինչև ատամները զինած թշնամու դիրքերը․ մենք եկել ենք ասելու, որ ձեզնից վախեցող չենք և մենք մեր երկրի տերն ենք։ Այն, ինչ ուզում եք պարտադրեք մեզ, ենք չենք ընդունելու, մենք ընդվազում ենք դրա դեմ։ Մենք առոչինչ ենք հայտարարելու բոլոր այն փաստաթղթերը, որ ստորագրվելու են հայ ժողովրդի կամքին հակառակ։

Եկել ենք ասելու, որ դուք չեք մարսելու այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև դուք ուրիշի հողի համար եք կռվում։ Մեր երիտասարդությունը չի հաշտվելու այս պարտության, այս իրականության հետ, նրանք նոր ազգային ազատագրական պայքար են ծավալելու, թշնամու ոտքերի տակ այրելու են բռնագրաված հողերը։

Մենք ազատագրելու ենք Ստեփանակերտը շրջափակումից, Հադրութն ու Շուշին գրավումից»,- ասաց նա։

«Հաճախ եմ լսում՝ սփյուռքահայերը հուսախաբն են Հայաստանից։ Ասելով հուսախաբ են Հայաստանից, նշանակում է հուսախաբ են Նիկոլից ու նիկոլականներից։ Բայց իմ ակնկալիքն այն է, որ սփյուռքահայերը տեսնեն նաև մեր Հայաստանը, այն Հայաստանը, որ մենք ենք ներկայացնում, Այն Հայաստանը, որտեղ քանի տարի մենք պայքարում ենք արևի տակ, կռվում ենք, պայքարում ենք, բանտ ենք նստում, խոշտանգվում ենք։ Մեր Հայաստանը թող նկատի ունենան և մտածեն, թե ոնց են մասնակցելու մեր պայքարին, մեր ազատամարտին։ Ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել։ Ամեն մեկը պետք է այս պայքարում իր բաժին մասնակցությունը տեսնի։

Քիչ այն կողմ Արցախն է։ Եթե Արցախը տանք, Հայաստանը տալու ենք։ Բայց մենք չենք տալու, մենք փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ հետը»,- եզրափակեց Հրանտ Մարգարյանը։

Ելույթը ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ