11 11 2020

Պետք է գիտակցել՝ ով հողը հանձնում է, իրեն հողին են հանձնում․ Հրանտ Մարգարյան

Պետք է գիտակցել՝ ով հողը հանձնում է, իրեն հողին են հանձնում․ Հրանտ Մարգարյան

Միշտ էլ կարելի է ասել, որ ամեն պահն ավելի ուշ է, բայց որ սկսել ենք՝ կհասցնենք ավարտել, վիճակը փրկել։ Այս մասին հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Վարչապետն է գլխավոր չարիքը: Վերջապես ինքը 2.5 տարի այս երկիրը առաջնորդել է դեպի պարտություն, եւ այդ պարտությունը մենք ստացել ենք իր պատճառով: Բանակը վարկաբեկեց, սպայական կազմը վարկաբեկեց, սպառազինություն տեղի չունեցավ, հարաբերությունները փչացրեց, արեց ամեն ինչ, որ մենք դառնանք պարտվող ազգ: Եվ սա է, որ պետք է կանխել, փոխել եւ պետք է իրեն փոխելով սկսել»,- նշեց նա։

Հարցին, թե վարչապետը մինչ այս պահը շարունակում է մանիպուլյացնել հասարակությանը, կհաջողի՞ իրեն, Հրանտ Մարգարյանն ասաց, որ վարչապետը միշտ էլ փորձել է մանիպուլյացնել։

«Այս վերջերս ասել է՝ վրեժը պետք է Երեւանում լուծենք, փոխանակ ասի՝ վրեժը պետք է թշնամուց լուծենք: Այնքան բան ենք կորցրել թշմնամուն, որ նրանից  վրեժ լուծելը ամեն հայի առաքելությունն է, բայց ինքը դեռ  փորձում է շեղել ժողովրդին, թուրքից բերի ներս, ներսում  քաղաքացիական պատերազմ սկսի, բախումներ սկսի: Ինքը չարիք է, իսկապես չարիք է»,- ասաց նա։

ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի մտքում չլիներ տարածքներ զիջելը, մենք տարածք չէինք զիջի։

«Հարցը նրանում է, որ իր մտքում արդեն ուներ։ Լեւոնի աշակերտն է եղել ինքը, Լեւոնի մոտ է դաստիարակվել եւ մեծացել, ինքը Լեւոնի պես մտածում էր, որ այդ տարածքները պետք է տան, եւ տվեց ամենախայտառակ ձեւով»,- նշեց նա։

Հրանտ Մարգարյան ասաց, որ պատերազմի  օրերին Արցախում է եղել, ինքը տեսել է, թե ինչպես են տղաները կռվում, մահը դիմագրավում։

«Ով հողը հանձնում է, իրեն հողին են հանձնում, սա պետք է գիտակցել»,- հավելեց նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ