«Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անամ Արտաշես Մխիթարյան գրել է․
«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է <<Սիսական>> ջոկատի հրամանատար, ՀՀ և Արցախի <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):
Հայրենիքի նվիրյալ մեր ընկերը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտանության գործում:
Բացահայտ քաղաքական դրդապատճառներով և սուտ մեղադրանքների հիմքով այսօր Աշոտ Մինասյանը անազատության մեջ է: Մեր երկրի համար այս ճակատագրական պահին, երբ Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք գտնվում՝ Հայրենիքի նվիրյալ կամավորը չի կարող լինել ճաղերի հետևում:
«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը