ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կգտնվի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը