ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«2020 թ. Թուրքիան մեր դեմ պատերազմել է իր գլխավոր շտաբով, բայրաքթարներով, մասնագետներով: Իսկ այդ պատերազմը չի ավարտել:
Տարբերակ չկա, որ հիմա հայկական համացանցը լցված չլինի թշնամական ֆեյքերով, էջերով, լրատվականներով:
Ես իհարկե չեմ ասում, որ մեր մեջ չկան բարոյականության բոլոր գծերը հատածներ` գործող իշխանությունը մեզ ամեն օր հիշեցնում է, որ իրենց տեսակը կա, բայց մենք պետք է իմանանք, որ պատերազմը տոտալ է և պետք է իմունիտետ ձևավորենք:
Չենք կարող ամեն անգամ անհայտ ծագման գրառումներից, մեկնաբանություններից, դրանց ազդեցության տակ արված այլ մեկնաբանություններից, գործակալների և թշնամիների գործողություններից հիասթափվել մեր ազգից, հուսահատվել, ընկճվել, կարծել որ մենակ ենք և ամեն ինչ անիմաստ է:
Իրենք սա հենց դրա համար են անում, ուրեմն հենց դա է, որ պետք է թույլ չտանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը