Առանձնապես ինչ-որ բան չի եղել, ինքը հանգիստ եկել, նստել է, իրար հետ զրուցել են: Ծնողների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, նրանց բիրտ ուժով են բերման ենթարկել: Մենք մի ժամ սպասել ենք այստեղ, որ մեզ ու փաստաբաններին թողնեն, որ մտնենք ոստիկանության բաժին: Մեզ բացատրեցին, որ տեխնիկական խնդիր կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ կարգավիճակ չունեն ձերբակալված ծնողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը