«Ակնկալում ենք, որ գեներալ Խաչատուրովն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի, և դա կլինի արդար որոշում»: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Գեներալ Խաչատուրովն ապօրինի է կալանավորված։ Պարզ է, թե ինչու։ Տավուշից գյուղեր կան, որ պետք է հանձնվեն, դրա համար մեզ համար շատ հարգված գեներալներն անցնում են նման դատական գործերով։ Հուսով ենք, որ Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ կարձակվի, և կկարողանա այս ծանր իրավիճակում օգտակար լինել մեր պետությանը, մեր երկրին։ Վիճակն օրհասական է և հապաղելու ժամանակ չկա։ Պետք է ուժերը մեկտեղել, որ կարողանանք այս ծանր իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը