ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է․
Ինչ-որ նոր բա՞ն հայտարարեց Միշելը։ Ռեժիմի դեռևս դե-ֆակտո պետը մեռավ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ ո՞նց ասեր, որ հասկանայինք․ ԱԺ ամբիոնից ասեց, Կառավարության նիստերին կրկնեց, գնաց Բրյուսելում էլ հաստատեց։
Ավելի լավ է մտածեք, թե որոնք են լինելու հակազդող քայլերը, որ Արցախի համար պայքարը չմնա միայն ֆեյսբուքի տիրույթում, հետո թուղթը բերեն ԱԺ՝ վավերացման, հետո նոր սկսենք մեր հայրենակիցների անվտանգության մասին մտածել, թե ինչ ենք անելու։
Բանը բանից վաղուց անցել է․ էս մարդը հանգիստ, պարզ լեզվով ասում է՝ ՏՎԵԼ ԵՄ, ՏԱԼԻՍ ԵՄ, ՏԱԼՈՒ ԵՄ։
ԵԼՔԸ՝ Համախմբում , օպերատիվ կոնսոլիդացիա, ազգային ամուր ճակատի ձևավորում և ռեալ հակազդեցություն՝ խաթարելու ամենավերջին քայլը։
Հունիսի 1-ը Քիշնևում ու հուլիսը Բրյուսելում՝ առջևում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը