Դեռևս մեկուկես տարի առաջ հարցում էի ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար՝ արդյոք կա վերլուծություն հայ-թուրքական սահմանի բացումը ինչպես է անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Որևէ անվանի տնտեսագետ որևէ դրական բան չի ասել Թուրքիայի հետ սահմանը բացելու առումով, որովհետև չկան նման հետազոտություններ, հաշվարկներ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը