08 05 2023

Խաղաղության պայմանագիր չի կնքվելու․ ընդդիմադիր պատգամավոր



 

«Շուշիի ազատագրման պատմական օրն է, և դատարանի դահլիճում նախկին զինվորական, գեներալ, հայրենիքի սահմանները պաշտպանած Գրիգորի Խաչատորովն է, Շուշիի ազատագրման հրամանատարներից մեկը՝ դեյրան Օհանյանը։ Ժամանակին, հիշեցնեմ, եղել է նման դատավարություն, երբ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և մյուսները նույն Շուշիի ազատագրման օրը դատարանի դահլիճում նստած էին։ Սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է»,- դատարանի բակում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում քննվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը։ Խաչատուրովը պահվում է կալանքի տակ։

Հարցին, թե ինչ կապ կա Գրիգորի Խաչատուրովի կալանքի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի միջև, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, դա լինելու է պատերազմի և կապիտուլյացիայի փաստաթուղթ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ