«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում ելույթի իր խոսքում զուգահեռ անցկացնելով ԱԺ օրակարգում ներառված հարցերն ասաց․ « Այնինչ՝ ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել , այնինչ՝ Հակարի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ և բազմաթիվ մեր հայրենակցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատաես էին լինում Հայաստանի իշխանությունների լռության պայմաններում, թե ինչ պես է շարունակվում ադրբեջանական օկուպացիան ու կլանումը։ Գաղտագողին դա այն է , երբ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ Պետդեպն ասում է՝ քննարկման կետերից մեկը 2 երկրների էթնիկ փոքրամասնությունների հարցն է, գաղտագողին էն է, որ Արայիկ Հարությունյան-Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին մաքսակետն ադրբեջանական՝ արցախահայերին տանելով- բերելով ամբողջ աշխարհին ասեցին, որ սահմանները կարող են նորմալացնել»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը