26 04 2023

Երևի ուզում էին միջոցառումը ձախողել... Սերգեյ Հարությունյան

Երևի ուզում էին միջոցառումը ձախողել... Սերգեյ Հարությունյան

Սերգեյ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեխաներն այլևս պաշտպանված չեն...
Երեկ ահազանգ էր ստացվել, որ Լևոն Շանթի դպրոցում ռումբ է տեղադրված, սակայն ոչ մի կառույցից չեն եկել և անվտանգության մասին եզրակացություն չեն տվել: Հասկանում եմ, որ նույն ժամին համապատասխան կառույցների աշխատակիցների 50%-ը քպ գրասենյակում, իսկ մյուս 50%-ը Նոր Նորքի եկեղեցում մեկ անձի անվտանգությունն էին ապահովում, բայց ժողովու՜րդ, խոսքը հարյուրավոր երեխաների մասին է:
Ուժայիննե՜ր, սթափվեք…
P.S Հետաքրքրական է, որ նույն ժամին, դպրոցի դիմացի մայթում Նեմեսիսի հուշահամալիրի բացման արարողությունն էր, երևի ուզում էին միջոցառումը ձախողել...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ