13 08 2024

Դատարանում ավելի համոզվեցի, որ փաստարկները համոզիչ էին. Գերասիմ Վարդանյանի պաշտպան



Կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Այս մասին Դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Խոսքի հնարավորություն է տրվել Գերասիմ Վարդանյանին, ինչպես նաև արրձագանքելու։ Ինչպես միշտ մարտական էր, պատրաստ հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Գիտակցում էր,  թե ճնշումները որտեղից են գալիս։ Պատրաստ է հոգեպես ու ֆիզիկապես՝ շարունակելու մնալ անազատության մեջ հանուն իր գաղափարի։ Կարևորը, որ մարտական է ու պինդ» ,-հավելեց Հարությունյանը։

Դատարանը որոշումը հրապարակելու է վաղը՝ օգոստոսի 14-ին, ժամը 14։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ