15 06 2024

GG-ի գրասենյակում խուզարկությունը ավարտվել է, առգրավվել են 26 համակարգիչ․ Սերգեյ Հարությունյան



GG-ի գրասենյակում Քննչական կոմիտեի տնտեսական վարչության կողմից իրականացվող խուզարկությունը գրեթե ավարտվել է, առգրավվել են 26 համակարգիչ, այս պահին թղթաբանությունն է իրականացվում: Այս մասին այսօր ՝ հունիսի 15-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը»,-ասաց փաստաբանը:

«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից: Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից: Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,-հավելեց Սերգեյ Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ