18 04 2023

Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել. Գառնիկ Դանիելյան

Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել. Գառնիկ Դանիելյան

Գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո համայնք.  Կոլորիտային այս գյուղի բնակիչների հետ զրույցներում արձանագրեցինք մի շարք կենսական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մթերել կաթը՝ զրկվելով ապրուստի միջոցից։

Նույն խնդրով պայմանավորված՝ ուսուցիչները չեն կարողանում հասնել գյուղի դպրոցներ, ինչից էլ տուժում է դասապրոցեսը։

Գյուղում մշտական ջրի խնդիր կա։

էլեկտրականությունը տատանումներով է աշխատում։

Ամենից զավեշտալին այն է, որ մայրաքաղաքում քանդում են  նոր ասֆալտապատած փողոցները, նորը կառուցում, իսկ այսպիսի համայնքները տարիներով մնում են անտեսված՝ առանց ասֆալտապատման և խճապատման։

Ինչպես Հակո Համայնքում, այնպես էլ՝ Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել, մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց կենսական կարիքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ