12 04 2023

ԵՄ դիտորդները այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդները այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Արարատ Միրզոյան

Նախօրեին Ադրբեջանի կողմից տեղի ունեցած սադրանքի մասին տեղեկացվել է Հայաստանում ԵՄ առաքելությանը, այսօր արդեն Եմ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմն իրենց տեղեկացրել է ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության մասին: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նաեւ նրանք նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են: Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք գոյություն ունի արագ արձագանքման մեխանիզմ ԵՄ կողմից, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Բնականաբար այդպիսի իրավիճակներում մենք անմիջապես տեղեկացնում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում ԵՄ-ին, ԵՄ առանձին երկրներին: Այդ տեղեկացմամբ հայցում ենք նրանց անմիջապես եւ արագ արձագանքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ