12 04 2023

Ադրբեջանական վերջին սադրանքը Սուրեն Պապիկյանը պայմանավորում է անճշտություններով



ԱԺ-ում, կառավարության հետ հարցւպատասխանի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղվեց ադբեջանական վերջին սադրանքի մասին։

«Հիմնականում խնդիրն այն է, որ մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈւ տեղակայման արդյունքում այժմ ճշգրտումներ են իրականացվում։ Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կան, մեր ԶՈւ–ն իր պարտականությունները կատարելու նպատակով տեղակայվել է այս տեղամասում։ Ժամանակավոր է, մինչև խնդիր վերջնական ճշգրտումը»,– ասաց Պապիկյանը։

«Վերջին 1 շաբաթվա, 10 օրվա ընթացքում հաճախ են եղել այնպիսի դեպքեր, երբ օրվա մեջ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ կողմը, թե յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են և տարածքում ճշգրտումներ արել»։

Ըստ պաշտպանության նախարարի, դրա շնորհիվ եղել են հայտարարություններ, որ սահմանագծի ինչ–որ հատվածներ արդեն ճշտված են և խնդիրներ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ