Արձագանքելով Բայրամովի հնչեցրած հայտարարությանը, թե՝ միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նշեց․
«Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որ պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարեվերջին, և այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով․ մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները, քննարկումները»։
Նա չբացառեց, որ առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան։
Մանրամասն՝ տեսայութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը