Սա քաղաքական գնահատականի հարց չէ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք։
«Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ կապված», - ասաց նա:
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանցի երկու զինծառայողներ էին հատել ՀՀ սահմանը։ ՊՆ-ն հայտնել էր, որ նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հարցին, թե նրա՝ Հայաստանում գտնվելը ինչ ռիսկեր կարող է առաջացնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց.
«Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և այլն, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություններ ունեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը