Մի կողմից գեղեցիկ խոսքերն են, մի կողմից կարմիր բերետների ղեկավար Ջոմարդյան Հայկազը, այն կարմիր բերետների, որ զոհվածների մայրերին Եռաբլուրում քարշ են տալիս: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, մասնավորապես ատեստավորման միջոցով հավելավճարներ հատկացնելու կարգը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը