Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։
Ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ով խմբակցության այլ անդամների հետ այցելել է Տեղ գյուղ․
«Տեղ համայնքը անցնելուց հետո դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից, հրաման կա որևէ մեկին չթողնել անցնել։ Նույնիսկ Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։
ԱԱԾ երեկվա հայտարարությունը ամբողջությամբ չի արտահայտում, ավելի շուտ մանիպուլացնում է իրավիճակը։ ԱԱԾ հաղորդագրությունը կես ճշմարտությունն է ներկայացնում։ Որոշակի կառույցների անգործության, չծրագրված աշխատանքի հետևանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,-ասել է Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը