Ռոբերտ Հայրապոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անբովանդակ ու լկտիության հասնող շնորհավորանքներ են հղելու իշխանական տարբեր օղակներում բույն դրած ու ճղճղան թափորով Եռաբլուր գնացող տարատեսակ փոքր ու միջին պաշտոնյաները:
Զոհվածի ծնողին քաշքշելու համար պարգևավճար են ստանալու, որ ծաղիկ առնեն, կին ու մայր մեծարեն, ֆեյսբուքում ի լուր աշխարհի շնորհավորեն նաև լուսանկարի ուսադիրավորները:
Խոնարհումի ծեսեր են կազմակերպելու, բացիկների մակարդակում սիրեն, համբուրեն ձեռքերը, որ էլի առիթն եկած տեղը պղծեն նույն էդ հուշարձանը:
Ու երևի գրոշ անգամ չարժե մեկօրյա, մեկամսյա, մեկամյա արժևորումը, երբ իրական երջանկությունը դավաճանությամբ խլված է:
Հույս ու ապրելու ուժ որդիների լուսավոր քարերի մոտ շտապող բոլոր մայրերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը