04 03 2023

Կգա մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունն ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովումը․ քաղաքագետ

Կգա մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունն ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովումը․  քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․

«Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները:

Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին:

4 տարի գրեթե ամեն ՖԲ-ի գրառում, ու հարցազրույց էս մասին է եղել:

Մեզ սպասում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը իր բոլոր ձախողումները կապելու է մի կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, ու փրկություն փորձելու գտնել սպանդանդանոցում:

Հասկացեք մի պարզ բան, թուրքերը ու ազերները մտնելու են ՀՀ: Դիտարկեք առնվազն այն շինությունների ու կոմունիկացիաների ցանկը, որ այսօր օր ու գիշեր պատրաստում են ադրբեջանցիք հանձնված տարածքներում:

Խոսքս Արցախում բնակվող սովորական քաղաքական հայերին. ձիգ մնացեք, 102 ռազմաբազան հանելու են ամեն գնով, արևմտյայն բազաներ են տեղակայելու ՀՀ-ում, բայց դուք վերջում կարող եք հաղթել, (ի տարբերություն Հայաստանացիների, որ հակված են հանձնվելուն), սակայն միայն մի պարագայում՝ մաքրեq ձեր իշխանական ու մերձ իշխանական վաշխառուներին՝ սորոսականներ, սամվել բաբայանականներ և այն: Դուք ավելի լավ գիտեք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ