11 05 2023

Ցավոք ապագան առավել է մոտենում Սոթք-Վարդենիս տարածաշրջանին․ Ալեն Ղևոնդյան

Ցավոք ապագան առավել է մոտենում Սոթք-Վարդենիս տարածաշրջանին․ Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի դեպ, նախօրեին Ադրբեջանը շփման գծի տարածք է տեղափոխել մի քանի «Սմերչ» ռեակտիվ կրակի հրետանային համակարգեր և չեխական «Դանա» հրետանային համակարգեր. հասկացողը հասկացավ, թե ինչու: Ցավոք ապագան առավել է մոտենում Սոտք-Վարդենիս տարածաշրջանին:
Էլ ինչ ասեմ... ասեմ, թե մոտավոր ինչ ծավալի ստորաբաժանում է վերջին մի քանի ամիսներին այստեղ տեղափոխվել, կոնկրետ որ տեսակի զորքերից, ՌԼԿ-ի ինչ տեսակներ են բերվել այս գիծ, քանի մարտկոց առավել փոքր հեռահարության հրետանային համակարգեր, սպասարկման տեխնիկական միջոցներ և այլն, և այլն... իմաստը:
Մենք ՖԲ-ում գրառում անող, կոմֆորտի մեջ իբր պայքարող ենք, մեր ինչին է պետք նման ինֆոն: Առաջին զոհերից հետո կսկվի էդ կռիվ տված տղերքի նկարների շուրջ լաց ու կոծը, ֆբ-ում կսկսեն տարածել, մինչդեռ ոչ մի քայլ խնդրին լուծելու, էդ տղերին կենդանի պահելու ուղղությամբ չի արվում:
Ի դեպ, դեռ չի՞ հնչել «հետևում ենք միայն պաշտոնական լրահոսին» թեզը... Հարճերի իշխանության Հայաստանում կա մի քանի սուտ՝ մեծ, փոքր ու պաշտոնական ռելիզներ: Սա լավ հիշեք: 5 տարի պաշտոնակն լրահոս եք լսում, գումարած 40 օր, որ աղետ բերեց բոլորիդ:
Ցավոք սա ես եմ ասում, ով «Տեղեկատվական անվտանգություն» է դասավանդում, ով առնվազն 10 տարի ամենից ուղղակի կապ է ունեցել պետության տեղ. անվտանգության հետ, երբ դեռ պետություն ունեինք:
Մի բան էլ, էդ լաց ու կոծի նշանները մի դրեք գրառումներիս տակ, հետո, երբ առիթը կոնկրետ լինի, կարող եք ձեր էմոցիաներին հագուրդ տալ նման կերպ: Իսկ իրականում պետք է սթափ լինել, որ գոնե ինքներդ ձեզ ինչ-որ մի փուլում կարողանաք պաշտպանել:
Էս ա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ