«Նոր աշխարհակարգը ձևավորման փուլում է , գլոբալ աշխարհակարգը տեղային ուժային բալանսների հաստատմամբ է կայանում: Ինչ բնույթ կունենա նոր աշխարհակարգը ցույց կտան առաջիկա տասնամյակները , սակայն ակնհայտ է, որ գլոբալ ուժային փոփոխությունը իրողություն է.պետությունների կենսական ազգային շահերի ոլորտներն ու տարածաշրջաններն այլևս անհասանելի չեն նրանց հակառակորդների համար:
Ռուսաստանն ու Չինաստանը նոր հավակնությունների հայտ են ներկայացրել աշխարհին , Իրանի արտաքին ու ռեգիոնալ քաղաքակնությունն էլ ավելի ազդեցիկ է դարձել…»,- «Հարավային կովկասի կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով կազմակերպված գիտաժողովին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը