02 03 2023

Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը դատապարտված է ձախողման. Արծվիկ Մինասյան



«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը «միջազգային մեխանիզմները» կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչը անընդունելի և դատապարտելի վարքագիծ է»,– ԱԺ-ում ճեպազույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին։ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները խնդրի կարգավորման ինչ-որ փուլում։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ