«Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում Թուրքիան սահմանափակվում է փոքրիկ խորհրդանշական ժեստերով, որոնք որևէ գործնական արդյունք Հայաստանի համար չունեն, Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը հրամցնել այդ ժեստերը որպես պատմական դեպքեր։ Բայց ինչպես վկայում է Միրզոյան-Չավուշօղլու վերջին մամուլի ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններով ու շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, թեև հանդիպումների առաջին փուլում երկու կողմում ասում էին՝ նախապայմաններ չկան»,-այս մմասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկ,յանը՝ ընդգծելով , որ Թուրքիան որևէ գործողություն վերջնական չի իրականացնի, այլ շարունակելու է իր ճնշումները մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեև Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը