«Սիրելի հյարենակիցներ
ՀՀ ԱԺ ամբիոնից դիմում եմ Արցախի ԱԺ բոլոր 5 խբակցությունների պատգամավորներին։ Սիրելի գործընկերներ, կներեք, կներեք աս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ ուղղակի մեր երկրի, մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 ստիճան հակասող հայտարարությունների համար։ Բայց իրականում կուզեմ, սիրելի արցախցի գործընկերներ, ասել անկեղծ՝ ձեզ տեղն է, հատկապես՝ իշխանական խմբակցություններ ․ սիրելի եղբայրներ, քույրեր, պատգամավորներ՝ ձեզ տեղն է ․ քանի տարի ասում էինք , որ Հայաստան իշխանության ղեկին՝ հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող ուժ է, հույս ունեիք, որ կարող եք ինչ-որ բան փոխել, տեսաք՝ չեք փոխում, տեսաք, որ նույնիսկ ձեր ահազանգից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սարգիս Խանդանյանին առաջադրել է ՔՊ-ն , որպես հանձաժողովի նախագահ․ ընտրելու են իհարեկե, բայց Սարգիս Խանդանյանը չի կարող լինել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ Սարգիս Խանդանյանն իր երեկվա հայտարարություններով դեմ է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը, որը, ի դեպ, ընդունվել է 2020 թ․ հուլիսին։ Այս ռազմավարության մեջ հստակ նշում են Թուրքիայի հակահայ գործողությունները, հիմա Հայաստանի համար Թուրքին վտա՞նգ է ներկայացնում ,թե՝ ոչ»,-ասաց Գեղամ Մանւոկյանը՝ ,եջբերելով այդ ռազմավարությունից հատված․ «Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը Ադրբեջանին ավելի է ուժեղացնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները»,-ասաց նա:
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը