03 02 2023

ԼՂ վերջնական կարգավիճակի լուծման ժառանգությունն այս իշխանությունը զրոյարել է․ Վարդան Պողոսյան



«Անցյալ տարի, ապրիլի 13-ին, ՀՀ վարչապետն  այս ամբիոնից հայտարարեց հետևյալը՝  միջ․ հանրությունը մեզ ասում է մի   փոքր իջեցրեք ԼՂ  կարգավիճակի ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ , հակառակա դեպքում, ասում էր նա, միջ․ հանրությունը պատրաստ չէ մեզ օգնելու»,-խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ հատկանշելով․ « Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ։ Միջ․ հանրություն ասելով վարչապետն այսդպես էլ չպարզաբանեց, թե ում մասինէ  խոսքը , բայց ակնհայտ է, թե միջազգային հանրություն ասելով նա ինչ նկատի ուներ, այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Ադրբեջան-ԵՄ հանդիպումը»,-ընդգծեց բանախոսը։

 Նրա խոսքով ՀՀ-ն , որը ստեղծվել է 1990 թվականի Անկախության հռչակագրով , հստակ ամրագրել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը․ «Հռչակագիրը հիմք է հանդիսացել մեր պետականության ստեղծման, Սահմանդրության համար։ Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի այդ սկզբունքներից հրաժարվել»,-հավաստեց սահմանադրագետը։

«ԱՊՀ պայմանագիրը Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993 թ․-ից,  հետևաբար , նույնիսկ եթե ասենք, որ տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերվում է Ադրբեջանի ամբողջ տարածքին միևնույն է չէր կարող իրավաբանական որևէ հետևանք առաջացնել, և չմոռանանք, որ 1992 թվականի հուլիսի 8-ին ԳԽ-ը հայտարարեց, որ որևէ ձևով անընդունելիէ  որևէ միջ․ փաստաթղթերում  նշումը,  որ Արցախն Ադրբեջանի մաս է։

 Երբ խոսում ենք այն մասին, որ Արցախը չճանաչված պետություն է և վարչապետի հիմնական հիմնավորումը հենց դրանում է կայանում,  մենք պետք է մյուս կողմից շատ պարզ հասկանանք, որ նույն միջ․ հանրությունը աներկբայորեն ընդունել է, որ կա Արցախի  հիմնախնդիր, որը պետք է լուծվի միջ․ իրավունքի սկզբունքերին համապատասխան  և այդ սկզբունքները կոնկրետավցվել են Մադրիդի փաստաթղթում,  էլ ավելի են հստակեցվել  բանակցային այն ամբողջ գործընթացի  ժամանակ, երբ հստակեցվեց, որ լուծման հիմնական սկզբունքներից է ազգերի ինքնորոշման իրավունքը , և դա կոնկրետացում ստացավ  2016 թվականի փաթեթային առաջարկություններում , որտեղ նշվում էր, որ ԼՂ ի վերջնական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով և սա եզակի  երևույթ էր միջ․  իրավական պրակտիկայում այս ժառանգությունը,  որ ստացել է այսօրվա իշխանությունը, նույն իշխանության   ապաշնորհ քաղաքականության պատճառով զրոյավել է»,-ասաց սահմանադրագետը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ