01 02 2023

Տոտալ անհանդուրժողականություն կա․ ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում․ Մանուկյան



«Եթե այս իշխանություններին թողնենք, Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որեւէ թթու խոսք են ասել, իրենց մուտքը կարգելի, ավելին՝ կփորձի արտաքսել Հայաստանից բոլոր այն քաղաքացիներին, որոնք  այս իշխանությունների դեմ են», -այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

«Տոտալ անհանդուրժողականություն կա, ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում, և այս առումով նաև կուզեմ մատնանշել, որ իշխանությունը դա սարսափելի տմարդի ու գաղտագողի է անում: Պարբերաբար փորձ է արվում ասել՝ լավ, հրապարակեք ցանկն այն քաղաքացիների, որոնց մուտքը Հայաստան արգելված է: Դա էլ չեն անում: Մեր քաղաքացիներից մի քանիսը, որոնց մուտքը ՀՀ արգելված է, միշտ վերջին պահին են անդրադառնում: Բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելված է, նրանք իրենց համայնքներում, և  Ֆրանսիայում, և Հոլանդիայում, ամենաակտիվ հայկական շահը առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են: Նրանք պետք է ավելի շատ լինելին Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշը, քան թե Հայաստանի համար ոչ ցանկալի անձ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ