Ռուսաստանը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները բոլոր ուղղություններով։ Հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին Մոսկվան արդեն հայտնել է Երևանին և Բաքվին», - նշել Է Զախարովան։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, ապա Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, խաղաղապահներն ու ԱԳՆ-ն մշտական կապի մեջ են կողմերի հետ և ակտիվ ջանքեր են գործադրում կարգավորման ուղղությամբ։
Ի տարբերություն մյուս խաղացողների՝ ռուսական կողմը լուծման ուղիներ է փնտրում անմիջապես «գետնի վրա» եւ հումանիտար աջակցություն է ցուցաբերում», - հայտարարել Է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը