26 01 2023

Հայաստանում ԵՄ առաքելության ի հայտ գալը կսրի տարածաշրջանում առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելության ի հայտ գալը կսրի տարածաշրջանում առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ

Երևանը նախընտրեց ընտրություն կատարել դեպի ԵՄ և տրամաբանական ավարտին չհասցրեց ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝  կապված ՀՀ սահմանամերձ շրջաններում  2 տարով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայաման հետ։

«Ռուս խաղաղապահները կարձագանքեն Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին և հաշվի կառնեն «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ի հայտ գալը կսրի տարածաշրջանում առկա հակասությունները։

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների շահերին»,- ասվում է հայտարարությունում։

«Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Նշենք նաև, որ եթե մեր հայ դաշնակիցների մոտ պահպանվում է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, առաքելությունը կարող է օպերատիվ տեղակայվել Հայաստանում»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ