Ռուսաստանը շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության հարցում: Այս մասին լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները», - ասել է Պեսկովը։
Նա այդպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված՝ Լաչինի միջանցքը առեւտրային փոխադրումների համար բացելու կոչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը