23 01 2023

Սուրեն Պապիկյանը հուշանվերներ է գնել

Սուրեն Պապիկյանը հուշանվերներ է գնել

«Հրապարակ»-ը գրում է.

Պաշտպանության նախարարությունը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին «ԱՏԱ» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագիր է կնքել, որով 4 տեսակի խորհրդանշական հուշանվերներ է գնել։ Նվերներից առաջինը ապակյա սկավառակ է, որի միավորի արժեքը 15 հազար դրամ է, գնվել է 101 հատ՝ ընդհանուր 1 մլն 515 հազար դրամի, երկրորդ տեսակի հուշանվերը գրիչների հավաքածու է, որի միավորի գինը 25 հազար դրամ է, գնվել է գրիչների 75 հավաքածու՝ ընդհանուր 1 մլն 800 հազար դրամի։

Երրոդ տեսակի հուշանվերը ՊՆ-ի վարչական համալիրի տեսքով էմալապատ, գիպսից պատրաստված արձանիկ է, որի միավորի գինը 45 հազար դրամ է, գնվել է 45 արձանիկ՝ 675 հազար դրամի, ևս 20 հատ էլ զինվորի արձանի տեսքով հուշանվեր է գնվել՝ միավորի արժեքը 40 հազար դրամ, ընդհանուր 800 հազար դրամի։

 Հուշանվերների գնման համար ՊՆ-ն ծախսել է 4 մլն 790 հազր դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ