12 01 2023

Կա՛մ «գագիկ մելքոնյաքնները» պետք է պատմական պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ ՀՀ-ն ու Արցախը. երրորդ տարբերակ չկա

Կա՛մ «գագիկ մելքոնյաքնները» պետք է պատմական պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ ՀՀ-ն ու Արցախը. երրորդ տարբերակ չկա

zham.am-ը գրում է.

«Երեկ Հայաստանի ֆեյք գեներալներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը վերջապես խոստովանեց, որ ինքը, ո՛չ Հայրենիք ունի, ո՛չ պատիվ, ո՛չ էլ արժանապատվություն: Նմաններին պատերազմի ժամանակ պատժում են պատերազմի օրենքներով: Սակայն նրա բախտը բերել է, որ այսօր պատերազմ չկա և իր կարծիքով իր տիրոջը կարող է ծառայել, կորցնելով բարոյական բոլոր սահմանները: Երեկ նա, փաստացի, հայտարարեց, որ կողմ է, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին: Եթե հիշենք, որ Գագիկ Մելքոնյանը նաև այն «գեներալներից էր», որ 2008-ի մարտի մեկին անցել էր ընդդիմության կողմը, ապա կարող ենք նշել, որ այն ժամանակ, փաստացի, ճիշտ էր Սերժ Սարգսյանը, ով նշում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է գալ իշխանության, որ Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին:

 Դրա ապացույցը ներկայացրեց երեկ Գագիկ Մելքոնյանը: Բացի այդ, այս նույն թեզով են հանդես գալիս այսօրվա բոլոր լևոնանիկոլական տիրույթի գործիչները:

Մենք միշտ նշել ենք, որ չկա առանձնին վերձրած Արցախի և Հայաստանի անվտանգության հարցեր: Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները շաղկապված են իրար հետ: Եվ սույն թեզը հաստատում են նաև այսօրվա Բաքվի իշխանությունները: Ալիևը արդեն խաղի մեջ է դրել, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի համար սկսվել է Հայաստանում նախկինում ապրող ադրբեջանցիների գույքագրումը: Այսինքն, նույնիսկ եթե Հայաստանը ճանաչի Արցախը, որպես Ադրբեջանի մաս, դա չի նշանակի, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հասկացել դա, բայց արդեն իր համար ուշ է և նա հասկանում է, որ իր հանցագործությունների համար պատասխան է տալու: Հենց դրա համար է նա այսօր «աշխատում» Մոսկվայի դեմ, որպեսզի Արևմուտքից ստանա իր և իր ընտանիքի փախուստի իրավունքը: Բնականաբար, թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան քիչ է հետաքրքրում: Բայց, ահա, Գագիկ Մելքոնյանը այդ հնարավորությունը չի ունենալու և ոչ հեռու ապագայում համազգային տրիբունալի առաջ է կանգնելու իր դավաճանական գործունեության համար: Քանզի, եթե նա այդ պատասխանատվությանը չենթարկվի, ապա այդպիսի պատասխանատվության կենթարկվեն Արցախն ու Հայաստանը: Ինչպես ասում են, խնդիրը շատ հստակ է դրված, կա՛մ Գագիկ Մելքոնյանը և նրա նրա նմանները, կա՛մ այս տարածաշրջանում դարերով ապրած հայությունը:

 Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ