30 12 2022

Տարվա ամենամեծ ամոթը. Hraparak.am

Տարվա ամենամեծ ամոթը. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Տարվա ամենամեծ ամոթը նա է, երբ քո զինվորի դիակը քո ինքնիշխան տարածքում ամիսներ շարունակ ընկած է, ու ասում են, թե  «գերագույն հրամանատարություն» , պաշտպանության նախարարություն ու իշխանություն ունենք։

Եթե գերագույն հրամանատարդ ասում է, որ Սև լճի երեսուն տոկոսի կամ այլ ձյունոտ տարածքների համար հո պատերազմ չե՞նք սկսելու ու առանց դիմադրության հանձնում է տարածքները, նման ղեկավար ունեցող երկրում կարելի՞ է բարձրաձայնել, որ զինվորիդ մարմինն ինչու՞ քո տարածքից հետ չես բերում։ Ու մի բան էլ։ Վերջերս հաճախակի եմ հանդիպում, որ գրում են, թե զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Նույնիսկ այս դեպքում էլ այս ապիկար իշխանությունը իր մեղքը, պատասխանատվությունը թողած, սուվերեն  պետության մեջ թշնամի երկրի առաջացրած խոչընդոտներից է խոսում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ