06 10 2022

Ի՞նչ գիրք է դրված սեղանին. Hraparak.am

Ի՞նչ գիրք է դրված սեղանին. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝   մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել գագաթնաժողովում երկրների ղեկավարների ոչ ֆորմալ շփումներից։ Այդ նկարներում երևում է, թե ինչպես են մեկ սեղանի շուրջ նստած զրուցում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևն ու Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ոչ միայն։

Լուսանկարներում երևում է, որ սեղանին գիրք է դրված, ընդ որում՝ շատ խորհրդանշական վերնագրով գիրք։ Խոսքը ալբանացի գրող Լեա Իպիի հեղինակած «Պատմության ավարտը և նոր դարաշրջանի սկիզբը» գրքի մասին է։ Այն դրամատիկ հուշագրություն է Բալկաններում կոմունիզմի ավարտի մասին։ Հետաքրքիր է, թե ում գիրքն է սա, և ով է այն կարդում այն, ով ում է նվիրել կամ ում նախաձեռնությամբ է այն հայտնվել հենց այս սեղանին։

Նշենք, որ ադրբեջանական սոցցանցերում արդեն ակտիվորեն այս գիրքն են քննարկում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ