27 12 2022

Ահա մի փունջ ադրբեջանցիներ, որոնք չեն պատկերացրել ու չեն պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը. ադրբեջանագետ

Ահա մի փունջ ադրբեջանցիներ, որոնք չեն պատկերացրել ու չեն պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը. ադրբեջանագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.

Ձեզ մի փունջ ադրբեջանցիներ՝ հասարակ քաղաքացիներ, եմ բերել, որոնք ՉԵՆ պատկերացրել ու ՉԵՆ պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը:

Խնդիրը այստեղ 2 մասի պետք է բաժանել.

1.Հայաստանի ոչ հայկական կառավարություն. վերջինս անտեսելով 44-օրյա պատերազմից առաջ և ՀԱՏԿԱՊԵՍ պատերազմից հետո բոլոր մեր(փորձագետների, քաղաքական գործիչների և այլն) պնդումները, որ Ադրբեջանի հետ #խաղաղություն_հնարավոր_Չէ՝ պիտակավորվում էին որպես ռևանշիտներ, նախկիններ, «պացեֆիստներ» և այլն: «Խաղաղության դարաշրջանի» բոլոր ոչ հայկական քպ կառավարության պնդումներ դարձան ոճիր Հայաստանի(Գեղարքունիքի, Սյուիքի մարզի) սահմանամերձ բնակիչների համար և ոչ միայն:

2.BBC-ի լրագրողի «հայերի հետ համատեղ ապրելու» հարցը. այդ հարցը բոլորովին էլ պատահական չէր՝ հասկանալով ներադրբեջանական պատկերը փորձում էին հայատյացության ֆոնը ավելի տեսանելի դարձնել(Ի դեպ հայկական կողմում այդ հարցը բացակայում էր): Ադրբեջանի հասարակության գերակշռող(~90%) հատվածը՝ հայերին՝ հասարակ քաղաքացիներին, դիտարկում է որպես իրեն ենթակա, իրենց համար աշխատող ու 4-րդ «սոռտի» ազգ: Ադրբեջանում հասարակությունը այնքան թունավորված է, որ առնվազն 50 տարի է պետք մաքրել հայատյացությունից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ