19 09 2023

Հին աթոռ, կարմիրով ներկված պլակատ՝ «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղասպանություն» գրառմամբ



 

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Հանրապետության հրապարակում իրազեկման ակցիա էր իրականացնում։ Իր հետ բերել էր հին աթոռ, որի վրա փակցված էր պաստառ: Պաստառի վրա գրված էր «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղասպանություն»: Պաստառի վրա կարմիրով ներկված հատվածներ կային, որոնք խորհրդանշում էին արյուն։

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին»,- լրագրողներին ասաց նա:

Գառնիկ Դավթյանին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ